Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ «ներողություն է խնդրում» այսօր Լիբանանի հարավում գտնվող լիբանանյան բանակի արգելակետին հարվածելու համար, ինչի հետևանքով զոհվել է մի զինվոր, ևս 18-ը վիրավորվել են:
«Միջադեպը տեղի է ունեցել մի տարածքում, որտեղ շարունակվում են մարտական գործողությունները ահաբեկչական «Հեզբոլլահ» կազմակերպության դեմ», - հայտարարել է իսրայելական բանակը՝ պատասխանելով Times of Israel-ի հարցին։
Հարվածը հասցվել է լիբանանյան բանակի կենտրոնին՝ Ալ-Ամիրիա քաղաքում՝ Ալ-Քալիլա-Տիր ճանապարհին։
«Իսրայելի պաշտպանության բանակը ցավում է տեղի ունեցածի համար և պարզաբանում է, որ նպատակաուղղված կռվում է «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության, այլ ոչ թե լիբանանյան բանակի դեմ»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը՝ հավելելով, որ միջադեպը հետաքննության փուլում է։




























