Ամերիկյան եւ լիբիական պայթյունատեխնիկները շուրջ հինգ հազար շարժական զենիթահրթիռային համակարգ են վնասազերծել: Այս մասին լրագրողներին հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերի գծով տեղակալ Էնդրյու Շապիրոն:
Նրա խոսքով` եւս մի քանի հազարը ոչնչացվել են ՆԱՏՕ-ի ուժերի ռմբակոծման հետեւանքով:
Մեկօրյա այցով Լիբիա ժամանած Շապիրոն մտահոգություն է հայտնել զենիթահրթիռային համակարգերը խաղաղ բնակչության, մասնավորապես` քաղավիացիայի ինքնաթիռների դեմ կիրառելու հնարավորության վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ դրանց վնասազերծման վրա ԱՄՆ-ն արդեն 6 մլրդ դոլար է ծախսել, գրում է Agence France-Presse-ը:
Շարժական զենիթահրթիռային համակարգեր հայտնաբերելու եւ վնասազերծելու ամերիկա-լիբիական համատեղ օպերացիան անցկացվում է արդեն մի քանի ամիս:




























