Կիրակի Թբիլիսիում կանանց երթ է տեղի ունենում. այն հասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայրը, որտեղ մասնակիցները ճամպրուկներ են թողել, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։
Կանայք եկել էին ճամպրուկներով՝ հայտարարելով, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երկիրը հասցրել է զանգվածային արտագաղթի։
Նրանք ճամպրուկները գցել են նստավայրի մուտքի մոտ՝ ոստիկանական պատնեշի առաջ։
Թբիլիսիի կենրոնում կիրակի օրը մի քանի միջոցառումներ են տեղի ունենում։
Թբիլիսիի պետական համալսարանի շենք են հասել մշակույթի և կրթության ոլորտների ներկայացուցիչներ, ուսանողներ։ Թբիլիսիում նաև Վրաստանի և Եվրամիության դրոշներով ավտոերթ է անցկացվում՝ բողոքի ակցիաներին միանալու կոչերով։




























