Այս տարի ՀԱՊԿ գագաթնաժողովում տաջիկ-աֆղանական սահմանի բարեկարգման ծրագիր կընդունվի,  բելառուսական СТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Այս տարի Հավաքական անվտանգության խորհրդում կընդունվի շատ կարևոր փաստաթուղթ՝ դա տաջիկ-աֆղանական սահմանիբարեկարգման նպատակային միջպետական ​​ծրագիր է, քանի որ աֆղանական թեման Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության ընթացիկ ուղղություններից է», - ասել է Տասմագամբետովը:

Ըստ նրա, թեև իրավիճակը կարծես թե կայունացել է և դեռ դանդաղ, բայց շարժվում է խաղաղ հունով, «այնուամենայնիվ, Աֆղանստանի տարածքում դեռ բավականաչափ ահաբեկչական կազմակերպություններ կան, իհարկե, խնդիրը շատ լուրջ է»։

«Այս ծրագրի ստորագրումը, անկասկած, թույլ կտա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներին համատեղ բարեկարգել սահմանի այս հատվածը և դրանով իսկ ապահովել առաջին հերթին Կենտրոնական Ասիայի երկրների անվտանգությունը»,- ասել է ՀԱՊԿ քարտուղարը։ 

ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի կունենա նՆոյեմբերի 28-ին Աստանայում։