Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած պատվիրակությունն այսօր` դեկտեմբերի 12-ի առավոտյան, երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի հանրապետություն:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ ‎ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ԱԺ պատգամավորներ Ռուբեն Գեւորգյանը, Գագիկ Գեւորգյանը եւ Արմեն Մարտիրոսյանը:

Ստեփանակերտում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի եւ ԼՂՀ ԱԺ պատգամավորների հետ: ՀՀ ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները կայցելեն Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն եղբայրական գերեզմանին:

Դեկտեմբերի 13-ի երեկոյան ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը կվերադառնա Երեւան: