Դեկտեմբերի 12-ին, ժամը 02։15-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասի 30-րդ շենքի թիվ 8 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին:
ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը: Փրկարարների ուժերով, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, բացվել է բնակարանի դուռը, տան զուգարանում հայտնաբերվել է 81-ամյա Վ. Գեւորգյանի դին:




























