Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն դեկտեմբերի 11-ին, ժամը 22:22-ին ահազանգ է ստացվել, որ Մոսկովյան 28 շենքի 5-րդ հարկի թիվ 119 բնակարանում նկատվում է ծխապատ գոտի:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 22:23-ին դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք եւ հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել 22:44-ին, մարվել` 22:46-ին: Հրշեջ-փրկարարները, կոտրելով դուռը, մուտք են գործել բնակարան, որտեղ հայտնաբերել են 65-ամյա Վ. Ավագյանի դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Բնակարանում այրվել է անկողին եւ մահճակալ:




























