ՌԴ-ում ուզում են ստուգել՝ արդյոք Նիկիտա Խրուշչովի ծոռնուհին լրտեսական գործունեություն չի՞ ծավալել: Նախկին ԽՍՀՄ նախկին առաջնորդի ծոռնուհուն ուզում են պատժել Ռուսաստանի փլուզման կոչերի համար և արգելել Ռուսաստանում դասախոսություններ կարդալ։
Ըստ SHOT-ի՝ «Ժողովրդական կանչ» շարժման անդամներին զայրացրել է Ելցինի կենտրոնում Նինա Խրուշչովայի նախատեսված ելույթը։ Բանն այն է, որ Խորհրդային Միության ղեկավարի ծոռնուհին միշտ հրապարակայնորեն արմատական հակառուսական դիրքորոշում է քարոզում։ Նա բազմիցս դատապարտել է Հատուկ ռազմական գործողությունը, խոսել Ռուսաստանի փլուզման մասին և մանրամասն քննարկել, թե ինչպես է ներկայիս սահմաններում Ռուսաստանը դադարելու գոյություն ունենալ։
Այս կապակցությամբ հասարակական ակտիվիստները խնդրել են ստուգել, արդյոք Խրուշչովի ծոռնուհին դավեր չի նյութում ՌԴ տարածքային ամբողջականության դեմ, հորդորում են ճանաչել նրան իբրև օտարերկրյա գործակալ և չեղարկել նոյեմբերի 26-ին Ելցինի կենտրոնում նախատեսված նրա ելույթը, որտեղ նա մտադիր է ներկայացնել հայտնի նախապապի մասին իր գիրքը: ՌԴ հասարակական ակտիվիստներն այս խնդրանքով դիմել են Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությանը և արդարադատության նախարարությանը։
Նինա Խրուշչովան վերջին 33 տարիներին ապրել է ԱՄՆ-ում և այժմ Նյու Յորքի Նոր դպրոցի պրոֆեսոր է, որտեղ դասընթացներ է անցկացնում միջազգային լրատվամիջոցների, քարոզչության և ռուսական պատմության թեմայով: Նրա նախապապը՝ Նիկիտա Խրուշչովը, 1953–1964 թվականներին ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարն էր, որը 1954 թվականին ՌՍՖՍՀ կազմից Ղրիմը հանձնեց Ուկրաինային։




























