Ուկրաինական «Աէրոսվիթ» ընկերության Կիեւ-Երեւան չվերթն իրականացնող օդանավը անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում, ինչը նորմալ երեւույթ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի քաղաքաքացիան ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը: Նրա խոսքով, օդանավը պետք է թռչեր երեկ` դեկտեմբերի 11-ին, ժամը 08:00-ին, բայց նրան հրահանգել են վայրէջք կատարել Թբիլիսիի օդանավակայանում:
Չեչինյանի ներկայացմամբ, դեկտեմբերի 11-ին, ուկրաինական «Աէրոսվիթ» ընկերությունը, որին պատկանող Երեւան-Կիեւ չվերթի օդանավը վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում, անտեսելով ավիացիայի մասին միջազգային իրավական փաստաթղթերը ժամանակին չի լուծել Երեւանում այդ նույն օդանավին սպասող ու Կիեւ մեկնել պատրաստվող 100 ուղեւորների տեղավորման ու սննդի հարցերը: 100 ուղեւորներից 14-ի համար դա եղել է չարտերային թռիչք, հետեւաբար,նրանք ուշացել են նաեւ մյուս թռիչքից:
ՔԱԳՎ-ն գրություն է ուղարկել ուկրաինական «Աէրոսվիտ» ավիաընկերությանը` բացատրություն պահանջելով կատարվածի համար:
Օդանավն իր չվերթը կկատարի այսօր, ժամը 18:20-ին:




























