Արմավիր-Երեւան ճանապարհին, այսօր` դեկտեմբերի 12-ի առավոտյան, ժամը 6-ի սահմաններում, «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենան Սարդարապատ գյուղի հատվածում, շրջվել եւ ընկել է ձորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով ուղեւորուհին մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























