Գյումրի-Մարմաշեն ճանապարհի 4-րդ կմ-ին, դեկտեմբերի 11-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 13-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ջրաքլորացման կայանի պարսպին:

Վարորդը` 25-ամյա Արթուր  Ավագյանը, տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: