Մոսկվայում Բոլոտնայա հրապարակում ընդդիմության հանրահավաքի կազմակերպիչները նախատեսում են նոր բողոքի ակցիա իրականացնել դեկտեմբերի 24-ին եւ մտադիր են հավաքել 50 հազար մասնակից:
Նման հայտ է ներկայացվել Մոսկվայի քաղաքապետարան: Հայտատուները քաղաքապետարանին առաջարկել են հանրահավաքի անցկացման երեք վայր. Վասիլեւյան զառիթափ, Մանեժնայա հրապարակ եւ Սախարովի պողոտա:
Մոսկվայի քաղաքապետարանում «Ինտերֆաքսին» հաստատել են, որ հանրահավաքի անցկացման հայտ են ստացել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին, Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում ընդդիմությունը, հանուն արդար ընտրությունների, հզոր հանրահավաք է անցկացրել, որին մասնակցել է, տարբեր հաշվարկներով, 30-80 հազար մարդ:



























