Մերձմոսկովյան շրջանում հայաստանցիների միջեւ ծագած վեճի արդյունքում մեկ մարդ զոհվել է, եւս մեկը դանակից ստացված վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

«ԲալտԻնֆո»-ի տվյալներով` գիշերը մերձմոսկովյան Շչյոլկովո քաղաքում տեղի երեք հայ բնակիչների միջեւ վեճ է ծագել, որն արագ վերաճել է հարաբերություններ պարզելու:

Կռվի մասնակիցներից մեկը դանակի մի քանի հարված է հասցրել մյուսի թիկունքին, իսկ երրորդը, խլելով դանակը մի քանի անգամ հարվածել է սադրիչի որովայնին: Արդյունքում դանակն առաջինը գործածողը մահացել է, երկրորդը հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, իսկ երրորդին բռնել են ոստիկանները:

Քրեական գործը հարուցվել է «սպանություն» հոդվածով, հանգամանքները ճշտվում են: