Երեւան-Գյումրի ճանապարհի 43-րդ կմ-ին, դեկտեմբերի 11-ին, ժամը 10.30-ի սահմաններում, իրար են բախվել «ԿամԱԶ-5111» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Էջմիածին-Երեւան ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես-Բենց» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաները:
«Մերսեդես-Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 18.25-ին, «Տոյոտա Լանդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Գյումրի ճանապարհի 15-րդ կմ-ին բախվել է հանդիպակաց երթեւեկող «Մերսեդես Ե-220» մակնիշի ավտոմեքենային:
«Տոյոտա Լանդ Կրաուզեր»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, «ՊԱԶ-672» ավտոբուսը Նոր Արտագերս-Ջրաշեն ճանպարհի 1-ին կմ-ին բախվել է «Մերսեդես-Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես-Բենց Ե 320»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները:
«Օպել Աստրա»-ի վարորդը, երկու ուղեւորները եւ «Ֆորդ Տրանզիտ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, «ԲՄՎ-316» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 17-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի քարերին:
Ուղեւորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 6-ի սահմաններում, «Մերսեդես C 230» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել:
Վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 19.00-ին, Գյումրի քաղաքում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա, ինչի հետեւանքով երկու մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, «ԶԻԼ-4331» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ճանապարհի 84-րդ կմ-ին բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «Ֆորդ Տրանզիտ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 17.30-ին, «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ճանապարհի 84-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայի: «ԳԱԶ-31105»-ի վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Բոլոր ավտովթարների առթիվ կատարվում է քննություն:




























