Անցած գիշեր Կիևի վարչակարգի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում թիրախների դեմ ինքնաթիռային անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություններ իրականացնելու փորձերը կասեցվել են։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են ուկրաինական 25 անօդաչու թռչող սարքեր։

14 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Կրասնոդարի երկրամասի, վեցը՝ Բրյանսկի շրջանի, երեքը՝ Ղրիմի, և երկուսը Ռոստովի շրջանի տարածքում։