Մերձդնեստրի գործող նախագահ Իգոր Սմիրնովը խնդրում է չկայացած ճանաչել դեկտեմբերի 11-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Այս մասին հայտնել է Մերձդնեստրի հանրապետության ԿԸՀ ղեկավար Վլադիմիր Չուխնենկոն, հավելելով, որ հանձնաժողովը անցել է բողոքների քննարկմանը:
Նա հայտնել է, որ ԿԸՀ-ն նախագահի թեկնածուներից 27 բողոք է ստացել, այդ թվում Իգոր Սմիրնովից ստացված 15-էջանոց փաստաթուղթը, որի հիման վրա նա խնդրում է չեղյալ համարել ընտրությունների արդյունքները: Ընտրությունների արդյունքներըԿԸՀ-ն կհրապարակի դեկտեմբերի 14-ին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























