Ուկրաինայի բոլոր շրջաններում շտապ հոսանքազրկումներ են սկսվել ռուսական զանգվածային հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով, ասել է երկրի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։

«Էներգետիկայի ոլորտը կրկին գտնվում է թշնամու զանգվածային հարձակման տակ։ Ամբողջ Ուկրաինայում հարձակումներ են տեղի ունենում էներգետիկ օբյեկտների վրա»,- նշել է նա, հաղորդում է «Ուկրաինսկա պրավդան»

Հաղորդման համակարգի օպերատոր NEC Ukrenergo-ն շտապ հոսանքազրկումներ է իրականացրել»։

Գալուշչենկոյի խոսքով՝ հարձակման հետեւանքների մասին տեղեկատվությունը կհստակեցվի, հենց որ թույլ տա անվտանգության իրավիճակը։