Ռուսաստանի Օզերսկի 22-ամյա բնակիչ Անատոլի Օխաբկինը կալանավորվել է իր անչափահաս սիրեցյալին գազանաբար սպանելու կասկածանքով: Քննությունը կարծում է, որ սպանությունը կրում է ծիսական բնույթ:

Ըստ քննության տվյալների, դեկտեմբերի 8-ին, Անատոլի Օխաբկինը գտնվել է հանրակացարանի իր սենյակում, երբ նրան հյուր է եկել իր 16-ամյա ընկերուհի Տանյա Գայսինան:

Նրանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել եւ երիտասարդը կոպրոնե պարանով խեղդել է աղջկան: Հետո, Օխաբկինը կտրել է մահացած աղջկա գլուխը եւ մարմինը փաթաթելով բաճկոնի մեջ, նետել է կենցաղային աղբի հրապարակում: Աղջկա գլուխը նա դրել է ընդհանուր օգտագործման սառցարանում:

Քննությունը որպես հիմնական վարկած, քննարկում է Անատոլիի` սատանիստների աղանդին առնչությունը եւ տեղի ունեցածը համարում որպես հատուցում, հաղորդում է NEWSru.com-ը:

Հայտնի է, որ Անատոլի Օխաբկինը միշտ շրջել է մուգ հագուստով, լսել ծանր երաժշտություն եւ այցելել սատանիստների հավաքներին:

Քննիչները նման մտքի են եկել, ելնելով սոցիալական ցանցում մահացած աղջկա ստատուսից, որը նա գրել է մահից անմիջապես առաջ. «Լինել նրա հետ, բայց նա այնքան հեռու է: Եվ կսպանի, եթե կանգնես նրա ճանապարհին... Նրան ուղղված ցանկացած հարց, ցանկացած երկխոսություն նման է ականապատ դաշտում պարի, դանակի սուր սայրի վրայով զբոսանքի: Սարսափելի է սիրել մարդու, ով կարող է խլել քո կյանքը...»: