Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այսօր` դեկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է գրանցվել:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, ժամը 9.30-ի սահմաններում Ռուբինյանց 17 շենքից, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնասպանության նպատակով, իրեն ցած է նետել 73-ամյա Մարուս Բոչալյանը:
Դեպքի հետ կապված` հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:




























