Թուրքիայի Վան նահանգում, այսօր` դեկտեմբերի 12-ին, ժամը 12։28-ին 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վանի Չըթորեն գյուղում՝ 5 կմ խորության տակ։
Հիշեցնենք, որ Վանում հոկտեմբերի 23-ի եւ նոյեմբերի 9-ին տեղի ունեցած երկրաշարժերի հետեւանքով մահացել է 672, վիրավորվել՝ 6 հազարից ավել մարդ։




























