Ռուսաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները բացասաբար են անդրադարձել ֆինանսական շուկաների վրա: Անցյալ շաբաթ Ռուսաստանի ֆոնդային 2 ցուցիչներն էլ կտրուկ նվազում են ապրել: Այսպես` РТС-ի ցուցիչը նվազել է 9 %-ով, ММВБ-ն` 7 %-ով: Ընդ որում` ամենամեծ անկումն արձանագրվել է ուրբաթ` 4-5 %-ի շրջանակներում: Արտասահմանյան փորձագետները նշում են, որ «Յուկոսի» հիմնադիր Միխայիլ Խոդորկովսկու ձերբակալությունից հետո ռուսական բորսաները նման կտրուկ չէին արձագանքել քաղաքական գործընթացներին:
Այսօր`երկուշաբթի բորսաները որոշ չափով աճել են, պայմանավորված իրավիճակի որոշ կայունացման հետ: Բորսայական ցուցիչները աճել են մոտ 2 %-ով, սակայն դեռեւս հեռու են 1 շաբաթ առաջվա մակարդակից: Բորսայական աճին նպաստել է նաեւ ռուբլու որոշ ամրապնդումը, որն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Կենտրոնական բանկի միջամտության հետեւանքով:



























