Սիրիայում տեղական խորհուրդների ընտրությունների ընթացքում զինված ահաբեկչական խմբավորումը հարձակվել է իրավապահների վրա` փորձելով խոչընդոտել ընտրական գործընթացին:

Ինչպես հայտնում է սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը, Դարաա նահանգի Սահեմ քաղաքում հարձակման արդյունքում զոհվել է երեք ոստիկան:

Հատուկ ծառայությունները պատասխան գործողություններ են ձեռնարկել, արդյունքում սպանվել են չորս գրոհայիններ, մի քանի մարդ վիրավորվել է:

Ըստ հաղորդագրության, Հոմս քաղաքում ձերբակալել են խմբավորման ղեկավարին, ով սպանել էր ճարտարագետ Մեհեր Գադիրին: Սպանվել եւ ոչնչացվել են մի քանի ահաբեկիչներ: