ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի՝ Ռուսաստանի Դաշնություն ենթադրյալ ժամանման մասին թելեգրամյան ալիքների հաղորդագրությունները, հայտնում է ТАСС-ը։

«Ես այդ հարցի առնչությամբ ասելք չունեմ»,-պատասխանել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը լրագրողների խնդրանքներին՝ հաստատել որոշ թելեգրամյան ալիքներից ստացված հաղորդումներն, ըստ որոնց Ասադը Մոսկվա է ժամանել։