Պակիստանցի գրոհայինները գնդակոծել են Հնդկաստանի արդարադատության նախարարի տունը Քաշմիրում: Գնդակոծման արդյունքում մեկ պահապան զոհվել է, եւս երեքը վիրավորվել են: Նախարար Ալի Մոհամմեդ Սագարը չի տուժել, հաղորդում է Associated Press-ը:

Գնդակոծման պահին նա տանը հյուրեր էր ընդունում:

Հիշեցնենք, որ պայքարը Քաշմիրի համար Պակիստանի եւ Հնդկաստանի համար մղվում է մի քանի տասնամյակ: Սկսած 1989-ից զոհվել են 68 հազար մարդ: