Ռուսաստանի նախագահի թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին հայտարարել է միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը: Նա ասել է, որ «որոշում է կայացրել, եւ դա իր կյանքի ամենակարեւոր որոշումն է», ինչպես նաեւ նշել է, որ վարչապետի պաշտոնի համար մի քանի թեկնածու ունի:

Ավելի վաղ Միխայիլ Պրոխորովը  «Պրավոյե դելո» կուսակցության նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, մտադիր էր մասնակցել Պետդումայի ընտրություններին, բայց կուսակցությունում անախորժություն էր ծագել, եւ նրան ազատել էին պաշտոնից, գրում է dni.ru-ն:

Պրոխորովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ինքն արդեն նախընտրական շտաբի ղեկավարի պաշտոնի թեկնածու ունի, բայց այդ անձնավորությունը Պուտինի եւ Միրոնովի շտաբը գլխավորող արտիստների նման հանրահայտ չէ:

Խոսելով նախընտրական պայքարի մասին` գործարարը նշել է, որ մտադիր չէ իր քարոզարշավը կառուցել վարչապետ Վլադիմիր Պուտինի կողմնակիցների քննադատությամբ: Նա մտադիր է հիմնվել միջին դասի իր պայքարի վրա: Ըստ նրա տարեցտարի Ռուսաստանում այդ ընտրողների մասնաբաժինը ավելանալու է: