Մոսկվայում կայացել է հանրահավաք ի պաշտպանություն առաջիկա նախագահական ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածու Վլադիմիր Պուտինի:

Ակցիային մասնակցել են «Երիտասարդ գվարդիա» եւ «Նաշի» շարժման անդամները, արհմիությունների, վետերանների կազմակերպությունների ներկայացուցիչներ, Պուտինի եւ Մեդվեդեւի կողմնակիցներ:

Միջոցառումը տեւել է մոտ մեկ ժամ: Հրապարակում պարեկել են ոստիկանության խստացված ջոկերը, որոնք ցանկացողներին անցկացնում էին մետաղորսիչով: Հրապարակում լուսարձակներ են դրվել:

ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը նախազգուշացրել է, որ այսօր «Եվրոպայում կան ուժեր, որ մտածում են Ռուսաստանի մասին եւ հարմար պահ որոնում երկրի թույլությունից օգտվելու համար»: Ըստ նրա Եվրոպայում չկա մի առաջնորդ, որ կարող է դիմակայել Վաշինգթոնին, իսկ Ռուսաստաննն ունի այդպիսի առաջնորդ: