Դասական Dodge Power ունիվերսալներից մինչևԼե Մանի մրցավազքներին պատրաստ մրցակիցները, ծավալվող թևերը, երկարացված ծածկերը և զանազան վառ բգունային լուծումները նախագծվել են մեկ նպատակով, գրավել ձեր ուշադրությունը: Չնայած, հատկապես մեր օրերում, շատ քիչ է հավանական է գտնել այս վաղուց կորսված լեգենդների լավ պահպանված օրինակներ, այնուամենայնիվ հույս կա։ Սա դրսևորվում է թանգարանների տեսքով, ինչպիսին է ամերիկյան Տեխաս նահանգի Մերիմոնտ քաղաքում գտնվող LeMay մեքենաների հավաքածուն, գրում է Motorious-ը։
Անցյալին նվիրված այս ավտոմոբիլային թանգարանում ներկայացված են մեքենաների լայն տեսականի ամբողջ աշխարհից:
Հիանալի մեքենաների այս ցանկում ընդգրկված մեքենաներից են մի քանի Model T, 1940 թվականի Chevrolet Paddy Wagon, անհավատալի թվով դասական մկանային մեքենաներ և այլն:
Այստեղ շատ քիչ աշխատակիցներ կան, և ամենօրյա աշխատանքի մեծ մասը կատարում են կամավորները, որոնք մեքենաների հանդեպ իրենց կիրքը վերագրում են այս խելահեղ հավաքածուին:





























