Գեղարքունիքի մարզի «1-02» ծառայության հերթապահից, այսօր` դեկտեմբերի 12-ին, ժամը 14:51-ին, ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Խ. Ստեփանյան փողոցի թիվ 19 շենքի 45-րդ բնակարանի բնակիչները չեն արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻն փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: «1-02» եւ «1-03» ծառայության աշխատակիցների ներկայությամբ հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հայտնաբերել 92-ամյա Հայկ եւ 80-ամյա Լուսիկ Տրուզյանների դիակները: