Թուրք վարորդ Սալիհ Յըլդըրըմը Սաուդիան Արաբիայից վերադառնալու ժամանակ Սիրիայի տարածքում ենթարկվել է զինված հարձակման։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ թուրքական բեռնատարի վարորդը պնդել է, թե Սիրիայի տարածքում, մինչեւ Թուրքիայի սահման հասնելը քաղաքացիական հագուստներով մոտ 100 հոգի փորձել են իրեն կանգնեցնել։ «Ես արագությունս իջեցրի, նրանք մտածեցին, որ կանգնում եմ եւ ճանապարհից հետ քաշվեցին։ Այդ ժամանակ ես առանց կանգնելու շարունակեցի ճանապարհս։ Իմ մեքենայի հետեւից սկսեցին կրակել»,-ասել է վարորդը՝ նշելով, որ բեռնատարի վրա երեւում են փամփուշտների հետքերը։