Մայրուղային ջերմատարի վթարման պատճառով Կրասնոյարսկի Կիրովսկի շրջանում հազարից ավելի մարդ մնացել է առանց տաք ջրի:
Օդի ջերմաստիճանը գիշերը քաղաքում, ըստ «Վեստի»-ի, իջել է մինչեւ մինուս 20 աստիճանի: Ողջ գիշեր վերականգնողական աշխատանքներ են ընթացել, հատուկ ռեժիմով են աշխատել ԱԻՆ Սիբիրի տարածքային ծառայության օպերատիվ բրիգադները եւ կոմունալ ծառայությունների աշխատակիցները:
Անսարքություններն ամբողջությամբ վերացնել հաջողվել է միայն այսօր առավոտյան, ներկայումս վերականգնողական աշխատանքներ են ընթանում այն բնակարաններում, որտեղ սառել են կենտրոնացված ջեռուցման սարքերը:




























