Թունիսում անցումային կառավարության նախագահի պաշտոնում հաստատվել է նախկին այլախոհ Մոնսեֆ Մարզուկին:

Ինչպես տեղեկացնում է rbc-ն, այդ պաշտոնում նրա թեկնածությունը հաստատել են երկրի անցումային խորհրդարանի անդամները: Մարզուկիի օգտին քվեարկել է ժողովի 202 անդամներից 153-ը:

Իր խոսքում նոր նախագահը Թունիսի ժողովրդին խոսք է տվել «ամբողջ ուժով աշխատել հանուն ժողովրդի բարօրության»: «Ես ուզում եմ արժանապատիվ կերպով ներկայացնել իմ երկիրը, ժողովրդին եւ հեղափոխությունը: Կեցցե' Թունիսը»,- հայտարարել է նա:

Ակնկալվում է, որ սեկուլյարիստը չափավոր իսլամիստների «Էն-Նահդա» կուսակցության հակակշիռը կդառնա, որը նոր կառավարությունում ղեկավար դիրքեր է զբաղեցնում: