2010թ. անբնական ջերմությունից Գրենլանդիան 100 մլրդ տոննա սառույց է կորցրել: Արդյունքում կղզին բարձրանում է:
Ինչպես State Column-ի վրա հիմնվելով գրում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս եզրակացությանն է հանգել Օհայո նահանգի (ԱՄՆ) համալսարանի գիտնականների խումբը: Խմբի ղեկավար Մայքլ Բեւիսի կարծիքով` կղզու զգալի բարձրացման միակ բացատրությունը 2010թ. սառույցի ինտենսիվ հալոցքն է, որի պատճառը, հիմնականում, գլոբալ տաքացումն է: 

«Այլ բացատրություն մենք չունենք: Կղզու բարձրացումը փոխկապակցված է 2010թ. սառույցի անբնական ինտենսիվ հալոցքի հետ»,- նշել է նա:

Սառցային գլխարկի քաշը ճնշում է զբաղեցրած տարածքի ընդերքը, գիտության մեջ  հայտնի է այդ երեւույթը, երբ երկրի մակերեւույթին հորիզոնական եւ ուղղահայաց շատ դանդաղ շարժ է կատարվում սառույցի ի հայտ գալու եւ դրա բեռից ազատվելու դեպքում, նշում է NEWSru.com-ը: