Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել գործող օրենքների մի շարք փոփոխությունների եւ լրացումների։
Դրանց թվում են.
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
Հարկային օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Պետական եւ պետծառայողների պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքի վճարման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրիագիծը,
«Քաղաքացիական ծառայության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
«Թանկարժեք մետաղների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
«Աշխատանքային օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։
Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք օրինագծերի։ Դրանց թվում են.
«Պետական եւ պետծառայողների պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքի վճարման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
«Քաղաքացիության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։




























