Տեխաս նահանգի Էդինբուրգ քաղաքի խաղահրապարակներից մեկում բասկետբոլ խաղացող երկու դպրոցականներ հրազենային վնասվածք են ստացել: Տղաները 13 եւ 14 տարեկան են: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ի կեսօրին:
Ինչպես լրագրողներին պատմել է տեղի շերիֆը, մեղավոր կարող են լինել մոտակա ագարակի որսորդները: Նրանք հարցաքննվում են: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք նպատակադրված են կրակել դպրոցականների վրա, թե՞ պատահաբար է ստացվել, գրում է ABC News-ը:




























