Սիրիայում Հոմսի մոտակայքում`Դամասկոսից 165 կմ հյուսիս գտնվող  արդյունաբերական կենտրոնում,  նավթատարի հերթական պայթյունն է տեղի ունեցել:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին, գրում է, որ պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին: Ներկա պահին իշխանությունները վերացնում են հետեւանքները:

Գործակալությունը նշում է, որ երկրի նավթարդյունաբերական խոշորագույն կենտրոնը հենց Հոմսում է գտնվում:  Սա 2011թ.-ից ի վեր նավթային արտադրություններում արդեն չորրորդ պայթյունն է:

Երկրի իրավապահ մարմինների տեղեկացմամբ`  պայթյունը տեղի է ունեցել նավթատարի Թալբիս շրջանում գտնվող հատվածում` իսլամիստ ծայրահեղականների զինված խմբավորումների քաղաքից արեւելք ընկած մասում: Պայթյունից հետո դեպքի վայրում ուժեղ հրդեհ է բռնկվել: