Չինաստանում դպրոցական ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր վթարի արդյունքում տարրական դասարանների 15 աշակերտներ են զոհվել, 8-ը մարմնական ծանր վնասվածքներ են ստացել:

Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել  դեկտեմբերի 12-ի երեկոյան Սյույչժոու քաղաքի Ֆենսյան շրջանում:  29 դպրոցականներ տեղափոխող ավտոբուսի վարորդը  փորձել է  խուսափել բախումից, կորցրել է կառավարումը,  ինչի արդյունքում ավտոբուսը շրջվել է եւ գլորվել կիրճը:

«Սինհուա» գործակալության տեղեկացմամբ`  12 դպրոցականներ տեղում մահացել են, եւս երեքը  այսօր` դեկտեմբերի 13-ի առավոտյան մահացել են հիվանդանոցում: