Թուրքիայի խորհրդարանում գյուջեի քննարկումների ժամանակ ընդդիմության հարվածի եւ վիրավորանքների տակ է հայտնվել Թուրքիայի` ԵՄ-ի հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Էգեմեն Բաղըշը չի ընդունել իրեն ուղղված քննադատությունները, իսկ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության խմբակցության փոխնախագահ Օքթայ Վուրալին խորհուրդ է տվել հետը վուվուզելա վերցնել`պնդելով, թե նա այդ գործում ավելի հաջողակ կլինի:
Նախարարի այս խոսքերին խիստ է պատասխանել «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Լյութֆու Թուրքանը` նշելով, թե ժողովրդավարության առաջին պայմանն է` բաց լինել քննադատության համար: «Եթե քննադատության համար բաց չէք, դադարեցրեք ձեր ժողովրդավարություն բերելն այս երկիր: Դուք ժողովրդավար չեք կարող դառնալ: Դուք երբեք չեք կարող դառնալ Թուրքիային սազող նախարար: Դուք չեք սազում այս երկրին: Մեկ րոպե շուտ լքեք ձեր աթոռը»,- ասել է պատգամավորը մատը թափ տալով: Այդ ընթացքում իշխող կուսակցության պատգամավորները դահլիճից կոչ են արել մատ թափ չտալ: Այս խոսքերին Լյութֆու Թարքանը պատասխանել է. «Մատս թափահարելու եմ, եթե ուզեմ, ուրիշ բան էլ կթափահարեմ»:




























