Խոշոր մարքետփլեյսներից մեկը՝ Amazon-ը, դադարեցրել է կարծիքներ թողնելու հնարավորությունը Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի գրքի մասին։ Այս մասին գրել է Bild գերմանական պարբերականը։

Կարծիք թողնելու փորձի ժամանակ օգտատերը տեսնում է հետեւյալ ծանուցումը. «ցավոք, կարծիքներ այս առնչությամբ չեն ընդունվում»։ Որպես պատճառ նշվում է «կասկածելի ակտիվությունը կարծիքների բաժնում»։ Դա կարող է կապված լինել, ըստ թերթի, այն բանի հետ, որ օգտատերերից շատերը կարող էին միտումնավոր վատ կարծիքներ թողնել Մերկելի հանդեպ անբարեհաճության պատճառով, անգամ գիրքը չկարդալով։

Գրքի հրատարակությունը գերմաներեն լեզվով Amazon-ում այժմ ունի 5-ից 3,6 ռեյթինգ 158 կարծիքների հիման վրա։ Օգտատերերի 57 տոկոսը գրքին տվել է ամենաբարձր գնահատական, 31 տոկոսը՝ ցածր։ Շատ ավելի մեծ է հակադրությունը անգլիալեզու տարբերակում. 52 օգտատերերի 79 տոկոսը դրել է մեկ աստղ, 16 տոկոսը հեղինակի աշխատանքը գնահատել է առավելագույն չափով։

Գրավոր կարծիքներում կարելի է տեսնել, որ օգտատերերի մի մասը, որոնք բացասական գնահատական են դրել, իսկապես սահմանափակվել են միայն կարճ բացասական ակնարկներով ավելի շուտ Մերկելի քաղաքական ժառանգության, այլ ոչ թե գրքի բովանդակության հետ կապված։