Մոսկվայում արտարժույթի փոխանակման կետի գանձապահը փախել է` տանելով 600 հազար եվրո, որը քաղաքացին բերել է փոխանակելու:

Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրը  «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ դեկտեմբերի 12-ին առեւտրային ընկերության տնօրենը ռուբլու հետ փոխանակելու նպատակով  600 հազար եւրո է բերել տվյալ փոխանակման կետ: Կին գանձապահը վերցրել է գումարը,  հաճախորդին խնդրել է սպասել, մինչեւ ինքը փողերը ստուգի եւ, գումարը վերցնելով, փախել է հետեւի դռնից:

Մոտ կես ժամ անց ձեռնարկատերը, չսպասելով գանձապահին, ինչ-որ բան է կասկածել եւ ոստիկանություն է կանչել: Վերահսկող տեսախցիկներով արձանագրված կադրերում երեւում է, թե ինչպես է կինը հետեւի դռնով փախչում այն պահին, երբ հաճախորդի ուշադրությունը շեղվում է:

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ` «Խաբեբայություն» հոդվածով: