ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը այսօր` դեկտեմբերի 13-ին, պետք է քվեարկության դնի կրոնի ազատության մասին թիվ 306 բանաձեւը, որը Թուրքիային կոչ է անում վեադարձնել հայկական, հունական եւ ասորական եկեղեցիներից զավթված գույքը: Այս մասին տեղեկացնում է «Asbarez»-ը` վկայակոչելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին:
Նախագիծը, որն ընդունվել է այս տարվա հուլիսին` 43 կողմ, 1 դեմ ձայներով, առաջադրել են Էդ Ռոյսը եւ Հովարդ Բերմանը: Բանաձեւի տեքստը կլինի այնպիսին, ինչպիսին հանձնախմբի մակարդակով ընդունված կրճատ տարբերակում է:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մասնավորապես նշել է. «Մենք կրոնի ազատության բոլոր կողմնակիցներին կոչ ենք անում դիմել իրենց օրենսդիրներին`խնդրելով աջակցել թիվ 306 բանաձեւին եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամներին կոչ անել քվեարկել հավատքի ազատության այս սկզբունքային դիրքորոշման օգտին»:




























