Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի պաշտոնական բացման արարողությանը, որի ընթացքում մասնակիցներին ողջունել են ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի փոխվարչապետ և ԱԳ և զբոսաշրջություն նախարար Յան Բորգը: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Բադալյանը։

Տեղի է ունեցել մտքերի կարճ փոխանակում մի շարք երկրների գործընկերների հետ, այդ թվում՝ Գերմանիայից, Թուրքիայից, Ավստրիայից, Լյուքսեմբուրգից, Ուկրաինայից, Նիդեռլանդներից և Անդորրայից։