Ամերիկյան Վաշինգթոն նահանգում երկու ռազմական ուղղաթիռների բախման արդյունքում նվազագույնը 6 մարդ զոհվել է, եւս երկուսը վնասվածք է ստացել:
Բախումը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ի գիշերը` ԱՄՆ ռազմական բազաներից ոչ հեռու, ռազմական մանեւրների ընթացքում, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: Միջադեպի մանրամասներն առայժմ չեն հաղորդվում:




























