Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով «Орешник» համակարգ տեղակայել հանրապետության տարածքում, հայտնում է ТАСС-ը։
«Ես ուզում եմ հրապարակայնորեն խնդրել ձեզ, որ Բելառուսի տարածքում տեղակայվեն նոր սպառազինության համակարգեր, և առաջին հերթին «Орешник»-ը,- Մինսկում փաստաթղթերը ստորագրելուց հետո ասել է նա Պուտինին:
Լուկաշենկոն պարզաբանել է, որ երկիրն ունի այդ զինատեսակների տեղակայման որոշակի վայրեր՝ միաժամանակ ընդգծելով, որ դրանց կիրառման նպատակները կսահմանի Բելառուսի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Պուտինը հնարավոր է համարել «Орешник»-ի տեղակայումը Բելառուսում՝ նշելով, որ այն տեղադրելուց առաջ անհրաժեշտ է որոշել այդ համալիրների նվազագույն հեռահարությունը։
Նա իաժամանակ հավելել է, որ Բելառուսում «Орешник»-ի տեղադրման ծախսերը նվազագույն են լինելու։ Ըստ Պուտինի՝ «Орешник»-ը ռուսական ռազմավարական հրթիռային ուժերի համալիրի մաս կդառնա, սակայն դրա նպատակների սահմանումը պետք է Մինսկը որոշի:




























