Էստոնիայի իշխող կուսակցության պատգամավորները կապված են Ռուսաստանի եւ Բելառուսի քաղաքացիներին կեցության իրավունք տրամադրելու աղմկահարույց պատմության հետ:
Ինդրեկ Ռաուդնեին, Նիկոլայ Ստելմախին եւ Սիյմ Կաբրիտսուին են պատկանում մի քանի ընկերություններ, որոնք մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում էստոնական տնտեսությունում ռուսական եւ բելառուսական ծագման հսկայական կապիտալներ են ներգրավել, տեղեկացնում է vesti.ru-ն: Ռուսաստանի եւ Բելառուսի 147 ներդրողները կասկած չէին հարուցի, եթե ընկերությունները միեւնույն հասցեում գրանցված չլինեին:
Սկանդալից հետո պատգամավորները խուսափում են մարդկանցից, վայր են դրել պատգամավորական լիազորությունները եւ դուրս եկել իշխող կուսակցության շարքերից: Կեցության իրավունքի առեւտրի համար հազիվ թե հաջողվի պատգամավորներին պատասխանատվության ենթարկել. պաշտոնապես ոչ մի օրենք չի խախտվել:
Էստոնական իշխանությունների տվյալներով` պատգամավորների հաճախորդների թվում են Անաստասիա Միսկինան եւ ռուսական հոկեյի հավաքականի ավագ Ալեքսեյ Մորոզովը: Ինչպես նաեւ «Մոսկվայի բանկ» -ի նախկին ղեկավար Դմիտրի Ակուլինինը, որը միջազգային հետախուզման մեջ է:
Բոլոր 147 ներդրողներն հայտնվում են ոչ միայն Էստոնիայի, այլեւ Շենգենյան համաձայնագրի մնացած երկրների սեւ ցուցակում: Դա նշանակում է, որ նրանց 20 տարով արգելվում է մուտք գործել Եվրամիության երկրներ:




























