Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը առաջադրել է իր առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիին Ռուսաստանի նախագահի պաշտոնում: Նման որոշում կայացվել է այսօր` դեկտեմբերի 13-ին կայացած կուսակցության համագումարում, հաղորդում է «Գազետա.Ru»-ն:

Նշենք, որ նախագահական ընտրությունները Ռուսաստանում նշանակված են 2012թ. մարտի 4-ին: «Եդինայա Ռոսիան» թեկնածու է առաջադրել Վլադիմիր Պուտինին, ով արդեն փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ: «Արդար Ռուսաստանի թեկնածուն» Սերգեյ Միրոնովն է:

Կոմունիստները մտադիր են առաջադրել Գենադի Զյուգանովի թեկնածությունը: Եւս հինգ հոգի ինքնառաջադրվել են, այդ թվում` «Այլ Ռուսաստանի» նախագահ Էդուարդ Լիմոնովը, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը: