Տիմոշենկոյի կողմնակիցներն այսօր` դեկտեմբերի 13-ին, փորձել են գրոհով վերցնել Կիեւի վերաքննիչ դատարանի շենքը, որտեղ ընթանում է «գազային գործով» վճռի բողոքարկումը:

Նրանց հաջողվել է բացել դարպասներից մեկը, ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ բախումներ են ծագել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ոստիկանությանը հաջողվել է դուրս մղել բողոքողներին եւ կրկին փակել դարպասը, բայց բախումները ոստիկանության հետ շարունակվել են: Շատ լրագրողներ եւ պատգամավորներ չեն կարողացել մտնել դատարանի շենք:

Ընդդիմադիր պատգամավորները ներխուժել են դատարանի բակ եւ կռվել «Բերկուտի» աշխատակիցների հետ, սակայն չեն կարողացել մուտք գործել դահլիճ: