Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ, 75-ամյա Ալբերտ Ռշտունին դեկտեմբերի 12-ին, ժամը 13-ի սահմաններում մահացել է:
Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նրա մոտ ախտորոշվել է ծանր ընթացքով շաքարային դիաբետ, դիաբետիկ նեֆրոպատիա, խրոնիկական երիկամային անբավարարություն I-II-րդ աստիճանի, սրտի իշեմիկ հիվանդություն, աթերոսկլերոտիկ կարդիոսկլերոզ, խրոնիկական սիրտ անոթային անբավարարություն I, II-րդ աստիճանի, կանգային թոքաբորբ եւ ուղեղի այտուց:
Ալբերտ Ռշտունին հուլիսի 27-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթունի վարչական ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էր 7 տարի ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1 մասով (սպանություն):
Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:




























