Այսօր` դեկտեմբերի 13-ին արտակարգ միջադեպ է գրանցվել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում: Գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նաիրա Կարմիրշալյանը NEWS.am-ին հայտնեց, որ իրենց դիմումատուներից մեկը` մի ծեր կին դիմում է ներկայացրել գրասենյակ, ապա ինչ-որ հեղուկ է խմել, հավանաբար պերեկիսի լուծույթ: Գրասենյակի աշխատակիցները շտապօգնություն են կանչել, եւ կնոջը բուժօգնություն են ցուցաբերել: Վերջինիս առողջական վիճակն այժմ բավարար է:
ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը նշեց, որ տիկնոջ բողոքը կապված է եղել իր սոցիալական վիճակի հետ եւ նա դժգոհել է այլ կառույցներից: Նաիրա Կարմիրշալյանը չհայտնեց թունավոր հեղուկ խմած կնոջ անունը:




























