«Կոմերսանտ-Վլաստի» խմբագրության մի քանի աշխատակիցներ որոշել են համերաշխություն ցուցադրել աշխատանքից հեռացված ղեկավարության հետ եւ հեռանալու դիմումներ են ներկայացրել:
«Կոմերսանտ» թերթի թղթակից Օլեգ Կաշինը իր միկրոբլոգում հայտնել է, որ «Կոմերսանտ-Վլաստի» փոխխմբագիր Վերոնիկա Կուցիլլոն «գնացել է դիմում գրելու»:
Որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ, խմբագրությունից կարող են հեռանալ նաեւ շարքային աշխատողները, սակայն այդ տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չկա:
Նշենք, որ այսօր հայտնի է դարձել, որ հրատարակչական տան սեփականատեր Ալիշեր Ուսմանովի որոշմամբ հեռացվել են հանդեսի խմբագիր Մաքսիմ Կովալսկին ու հոլդինգի ղեկավար Անդրեյ Գալիեւը: Ազատվելու դիմում էր գրել նաեւ «Կոմերսանտ» հրատարակչության գլխավոր տնօրեն Դեմյան Կուդրյավցեւը:




























