Խորհրդարանական ընտրություններն Աբխազիայում կայանալու են 2012թ. մարտի 10-ին: Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբն արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը:
Աբխազիայի խորհրդարանում ընդամենը 35 տեղ կա, ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով:
Գլխավոր քաղաքական ուժերը, որ մրցակցելու են ընտրություններում, լինելու են «Միացյալ Աբխազիան», «Ամցախարա» շարժումը, Աբխազիայի Կոմունիստական կուսակցությունը, նաեւ ընդդիմադիր Ժողովրդական միասնության ֆորումը:




























